ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Լևոն Չիլինկերիան
Ջութակահար, դիրիժոր
Լոնդոնի թագավորական ակադեմիայի ինչպես նաև Գիլհոլդի երաժշտության և դրամայի դպրոցի պրոֆեսոր:
Վարպետության դասեր է տվել Հելսինկիի Սիբելիուս ակադեմիայում, Կոպենհագենի Դանիայի թագավորական կոնսերվատորիայում, Նյու Յորքի Մանհեթենի երաժշտական դպրոցում, Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիայում:
1971 թ. հիմնադրված Չիլինգիրյան քառյակն այսօր էլ շարունակում է մնալ որպես միջազգային ասպարեզում ամենահայտնի լարային քառյակներից մեկը:
Հանդես է գալիս նաև որպես մենակատար և այլ կամերային կազմերում: Եղել է մի շարք միջազգային մրցույթների ժյուրիի անդամ:
Ստացել է «Քոբեթ» շքանշան, իսկ 2000թ. հունվարին արժանացել Թագուհու պատվո ցանկում Բրիտանական կայսրության շքանշանի:
