ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Արմենուհի Կարապետյան
Հայաստան
Կոմպոզիտոր
Հանձնաժողովի նախագահ
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ:
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, ասպիրանտուրան (պրոֆ. Ղ. Սարյանի դասարան), ֆլեյտայի բաժինը (պրոֆ. Լ. Ալոյան դասարան): 1994-1995թթ․ սովորել է Ֆրանսիայի Բուլոնի ազգային կոնսերվատորիայում (կոմպոզիցիա՝ Պ. Գռուվել, ֆլեյտա՝ Ս. Նեսսի):
Երկու օպերաների, բալետի, «Երկիր Նաիրի» կանտատի, կամերային ստեղծագործությունների և անսամբլների, գործիքային երաժշտության, խմբերգային և վոկալ ցիկլերի, խմբերգերի, վոկալ-գործիքային, մանկական ստեղծագործությունների հեղինակ է:
1977թ. Ճապոնիայի հեռուստաընկերություններից մեկը Արմենուհի Կարապետյանի մասին նկարահանել է «Պատանի կոմպոզիտորը» ֆիլմը, որը ցուցադրվել է Ճապոնիայում, Ռուսաստանում եւ Հայաստանում:
Արմենուհի Կարապետյանի ստեղծագործությունները հնչել են Ֆրանսիայում, Ճապոնիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Անգլիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում եւ այլ երկրներում:
Բազմաթիվ հանրապետական եւ 4 միջազգային մրցույթների հաղթող է: