ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Արթուր Ահարոնյան
Ֆրանսիա/Հայաստան
Կոմպօզիտոր, դաշնակահար
Փարիզի Դարյուս Միյոյի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Ծնվել է 1962թ. Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և կոմպոզիտորական (Էդուարդ Բաղդասարյանի, այնուհետև Տիգրան Մանսուրյանի դասարան) բաժիններում։
1993թ. հաստատվել է Փարիզում և 1995թ. Սորբոնի համալսարանի երաժշտագիտական բաժնում պաշտպանել է դոկտորանտուրայի թեկնածուական թեզ «Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունը» աշխատությունով։ 1996թ. արժանացել է Պիեռ Լանտյեի անվան կամերային միջազգային մրցույթի առաջին մրցանակին։ 2006թ. իբրև կոմպոզիտոր, հաղթող է ճանաչվել Անտիբի Համաշխարհային Փառատոնում։ 2007թ. արժանացել է «Golden star halo award and Emerald award for Contribution to the entertainment industry and the performing arts Southern California Motion Picture Council à Hollywood» մրցանակին։
Բազմաթիվ ձայնասկավառակներ է ձայնագրել իբրև դաշնակահար և կոմպոզիտոր: Megadisc Classics-ի թողարկած նրա վերջին ձայնասկավառակը, Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների կատարումով, արժանացել է Վիեննայի ռադիոյի մրցանակին։
Համագործակցում է Սերգեյ Խաչատրյանի, Ամստերդամ Սինֆոնիետտայի, Ջորջ Փեհլիվանյանի Փարիզի շրջանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Առպեջիոն լարային քառյակի և Մարսելի փողային կվինտետի հետ: Նրա բազմաթիվ ստեղծագործություններ հնչում են աշխարհի մեծ բեմերում։