JURY MEMBERS
The honorary jury members safeguard the impartial, fair, and transparent results of the competition.
Ֆրանկ Եզնիկյան
Կոմպոզիտոր
Ֆրանկ Եզնիկյանը ծնվել է 1969 թ. Բեզանսոնում (Ֆրանսիա)։ 1994 թ.-ին ավարտել է Լիոնի կոնսերվատորիան (Դենիս Դյուֆուրի և Ժան-Պիեր Դյուշենի էլեկտրո-ակուստիկ երաժշտության դասարան)։ Սովորել է նաև Դիժոնի, Բեզանսոնի և Ստրասբուրգի բարձրագույն երաժշտական հաստատություններում` կատարելագործվելով աշխարհահռչակ կոմպոզիտորների ղեկավարությամբ (Կ. Հուբեր, Ժ. Գրիզե, Հ. Բըրթուիսլ, Մ. Ժարրել, Ջ. Դիլլոն և Բ. Ֆյուրնիհաու)։
Եզնիկյանի ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ միջազգային փառատոներում: Կոմպոզիտորը համագործակցում է մի շարք հեղինակավոր երաժիշտների և նվագախմբերի հետ, այդ թվում` Լիոնի, Ստրասբուրգի և գերմանական SWR սիմֆոնիկ նվագախմբեր, Ensemble Recherche, Contrechamps և Linea անսամբլներ, դիրիժորներ Մ. Ֆոստեր, Պ. Ռոֆեն, Պ. Ռունդել, Յ. Հեննեբերգեր, Ջ. Բերնասկոնի և ուրիշներ: