ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Սիգվարդս Կլավա
Լատվիա
Դիրիժոր
Սիգվարդս Կլավան (1962, Ռիգա) լատվիացի ամենաակնառու դիրիժորներից է, պրոֆեսոր և պրոդյուսեր, Լատվիայի ռադիոյի երգչախմբի երաժշտական ղեկավար 1992 թվականից։
Սիգվարդս Կլավայի հաստատուն ջանքերի արդյունքում Լատվիայի ռադիոյի երգչախումբը դարձել է միջազգայնորեն ճանաչված, ձայնային առումով տարբերվող երգչախումբ, որտեղ յուրաքանչյուր երգիչ ստեղծագործող անհատականություն է:
Սովորել է Յազեպ Մեդինի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, ապա ավարտել Էմիլ Դարզինի անվան երաժշտական դպրոցի երգչախմբային դասարանը (1982) ինչպես նաև Լատվիայի կոնսերվատորիայի երգչախմբային դիրիժորության բաժինը (1987), Իմանտ Կոկարսի դասարան։ Դմիտրի Շոստակովիչի անվան երիտասարդ դիրիժորների մրցույթի հաղթող (Լենինգրադ, 1985):
Սիգվարդս Կլյավան ունի ստեղծագործական բարձր հմտություններ․ Աշխատանքի հիանալի կազմակերպիչ է, գաղափարների անսպառ աղբյուր, նոր ուղիներ փնտրող ստեղծագործող։
Սիգվարդս Կլավան մի շարք նախագծերի հեինակ է՝ «Հանդիպումներ երաժշտության մեջ», «Երեկոյան զրույցներ Սուրբ Հովհաննես եկեղեցում», «Գիշերային աղոթք» համերգաշարերը․․․ Նրա առաջարկով 2014 թվականին իրականացվել է «Բախ. Կիրք. Ռիգա» նախագիծը: Զատիկից առաջ Լատվիայի ռադիոյի երգչախմբի հետ միասին Յոհան Սեբաստիան Բախի «Կիրքը» հնչել է Ռիգայի բոլոր եկեղեցիներում բարոկկո երաժշտության աշխարհահռչակ մեկնաբանների կողմից։
Սիգվարդս Կլավան սերտ ստեղծագործական համագործակցություն է զարգացրել ժամանակակից ամենահայտնի լատվիացի կոմպոզիտորների՝ Մաիյա Էյնֆելդի, Էրիկս Էշենվալդսի, Արթուր Մասկատսի, Կրիստապս Պետերսոնսի, Սանտա Ռատնիենցեի, Պետերիս Վասկսի և այլոց հետ: