ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ` հնի և նորի, դասականի ու ժամանակակիցի, ալեհեր ծերունու ու ամենախենթ երիտասարդի մտքի թռիչքի, և, վերջապես, երաժշտության և խոսքի համարձակ սինթեզ:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Մրցույթի առաքելությունն է տաղանդավոր երաժիշտների բացահայտումը, դարավոր հայ գրական ժառանգության վերհանումն ու վերածնունդը, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի` երաժշտության միջոցով։
ՈԳԵՇՆՉՈՒՄ
Մրցույթ, որը կրում է հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի` մաեստրո Տիգրան Մանսուրյանի անունը:
Մանսուրյանական երաժշտությունն արտացոլում է հայ երաժշտական ավանդույթի ամբողջ ժառանգությունն` իր ավելի քան հազար տարվա վաղեմությամբ ու հագեցած գունապնակով` միջնադարյան եկեղեցական մեղեդիներից մինչև մերօրյա ամենաարդի զարգացումները:

ԿՈՂԲ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Մանսուրյանի անվան միջազգային մրցույթը, որը կյանքի է կոչվում
2022 թ.-ից, Կողբ հիմնադրամի նախաձեռնությունն է:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հիմնադրամի առաքելությունն է կրթական, մշակութային և սպորտային նախագծերի իրականացման միջոցով նպաստել կյանքի որակի բարելավմանը Հայաստանում։
ՏԵՍԼԱԿԱՆ
Կողբի տեսլականն այնպիսի Հայաստանն է, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն:
ԱՐԺԵՔՆԵՐ
Կողբ հիմնադրամի գործունեությունը հիմնվում է հետևյալ արժեքների
վրա` ազատություն, ազնվություն, պատասխանատվություն,
արդարություն, կատարելություն:
.
.